Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Որևէ մեկի հետ կոմպրոմիսի գնալը լիակատար ձախողում է». Արմեն Դանիելյան

«Որևէ մեկի հետ կոմպրոմիսի գնալը լիակատար ձախողում է». Արմեն Դանիելյան
295
Կիրակի, 14 հունիսի, 2020 թ., 19:10

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշացած և երկար սպասված իրավական գործընթացներ:
Ոչ մի հանրորեն վտանգավոր արարք չի կարող որևէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով, այդ թվում՝ նաև քաղաքական:
Այսօրվա իրավական պրոցեսները «մեծն գեներալ» Արթուր Վանեցյանի կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում, ցավոք, դիտավորութամբ անտեսված էջեր են, որոնց անդրադառնալն արդարության վերականգման տեսանկյունից մեծ անհրաժեշտություն է:
Հ.Գ. Նման դեպքում հայտնի ֆիլմի հերոսն ասում էր՝ «հարսնացուն կգոռա, քացի կտա..., ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյան սովորություն է»: Այս պարագայում որևէ մեկի հետ կոմպրոմիսի գնալը լիակատար ձախողում է: Պետք է գործել...»: