«Այդ ամոթալի էջը պարտավոր ենք վերջապես փակել». Արման Բաբաջանյան
![]() 452 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 01:10 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկայում Հայաստանի Ազգային ժողովը քննարկելու է Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարումն ապահովող նախագիծը։ Այսօրվա իրադարձություններին և ԱԱԾ տարածած հաղորդագրություններին հետևելով հաստատապես կարող եմ պնդել, որ մինչև այդ հարցին մոտենալը խնդրի ավելի խորքային, արմատական լուծումը համարում եմ Ազգային Ժողովի կողմից անցած երկու տասնամյակներին տեղի ունեցած պետության ու իշխանության զավթմանն իրավաքաղաքական գնահատական տալը։ Խորհրդարանը՝ որպես իշխանության առաջնային մանդատ կրող և ժողովրդավարության պաշտպան մարմին, կարող ենք և պարտավոր ենք իրավաքաղաքական գնահատական տալ անցած 20 տարիներին երկրում իշխանության զավթմանը, որին մասնակցել են առնվազն վերջին քսան տարիներին մասնակցել է իշխանության բոլոր ճյուղերը Սահմանադրական դատարանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնություն Հանրապետական կուսակցությունը, նրան տարբեր ժամանակաշրջաններում սպասարկած կոալիցիոն քաղաքական գործընկերները՝ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, որոնք ընտրակեղծարարության մեքենայի միջոցով հասել են ոչ միայն իշխանության վերարտադրությանը, այլև հնարավորություն են ստեղծել քաղաքական հետապնդումներին, բռնաճնշումներին, մարդկանց ունեզրկմանը, օլիգարխիայի ու մենաշնորհների հաստատմանը։ Անառարկելի է, որ կոնկրետ անձինք՝ Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի ուղղակի հանձնարարությամբ, կոնկրետ դերակատարներ, քրեական տարրեր և օլիգարխներ, պետական մեքենան, գործադիր և դատական իշխանության ողջ ներուժը, զբաղված է եղել իշխանության բռնազավթմամբ։ Ազգային ժողովի կողմից պետության բռնազավթման վերաբերյալ ընդունված իրավաքաղաքական գնահատականը պարտավոր ենք հնչեցնել, մեր երկրի նորագույն պատմության այդ ամոթալի էջը պարտավոր ենք վերջապես փակել»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
