Իշխան Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով և մանրամասներ փոխանցել ԱԱԾ-ին
![]() 714 Կիրակի, 14 հունիսի, 2020 թ., 20:45 Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում 4 ժամ հարցաքննվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Իշխան Զաքարյանն անցնում է 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի գործով, որի մասին այսօր հայտնել էր ԱԱԾ-ն։ Այս և երկու այլ քրեական գործերով այսօր կեսօրից հարցաքննվում է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Իշխան Զաքարյանը վկայի կարգավիճակ ունի, բայց հարցաքննվել է կասկածանքի շուրջ, միջանկյալ վկա-կասկածյալ կարգավիճակով է հարցաքննվել»,- ներկայացրեց պաշտպանը։ Հարցին, թե Իշխան Զաքարյանը և՞ս ներգրավված է եղել ԱԱԾ-ի նշած ընտրակաշառքի բաժանման գործում, Գեղամ Հակոբյանը պատասխանեց. «Դե՝ շտաբի ղեկավարն է եղել, բայց ուրիշ որևէ բանի հետ չի առնչվել»։ Գեղամ Հակոբյանը նաև հայտնեց, որ Զաքարյանը 4 ժամ ցուցմունք է տվել և գործի շրջանակում մանրամասներ է հաղորդել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
