«Մարությանների ընտանիքը Չեխիայում ձեռք է բերել 3 անշարժ գույք». Թեհմինա Վարդանյան
![]() 319 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 22:05 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Մարությանի նոր ձեռքբերումները: Կարծեցիք քաղաքային տնտեսության ձեռքբերումնե՞րը նկատի ունեմ: Իհարկե՝ ոչ: Վերջինիս համար, կարծես թե, դրա ժամանակը չի: 2019 թվականին Մարությանների ընտանիքը ձեռք է բերել թվով 3 անշարժ գույք՝ բոլորը Չեխիայի Հանրապետությունում: Հայրենասիրական տենդով տառապող Մարությանը, իր քաղաքական թիմի հետ միասին, հանդես է գալիս զանազան պաթոսային ելույթներով և սփյուռքի հայրենակիցներին մշտապես կոչ անում վերադառնալ և ապրել արդեն Նոր Հայաստանում, ներդրումներ անել ու զարկ տալ երկրի զարգացմանը: Բայց, արի ու տես, այս մարդն իր ապագան ամենևին չի կապում Հայաստանի ու Երևանի հետ: Հիշեցնեմ, որ պաշտոնն ստանձնելու պահին Հայկ Մարությանը հայտարարագրել է թվով 21 անշարժ գույք, որից միայն 4-ն են Հայաստանում՝ Երևանում: Մնացած 17-ը ևս գտնվում են Չեխիայի Հանրապետությունում: Դրան գումարվեցին իր պաշտոնավարման ընթացքում նոր ձեռքբերված ևս երեքն արտասահմանյան անշարժ գույքի թիվը հասցնելով 20-ի: Դե, իհարկե, հասկանալի է դառնում, որ կառավարումը տապալելու արդյունքում, հավանաբար, բնակություն կհաստատեն այն երկրում, որի հետ կապում են իրենց ապագան՝ Չեխիայի Հանրապետությունում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
