«Իրենք էստեղ չեն էլ խոսա. ժողովուրդն իրենց ընդհանրապես ստեղից վռնդելու է». ՀՀ վարչապետ
![]() 462 Չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ., 19:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ապա ազատությունից զրկելու որոշումներին և ԲՀԿ-ի այն պնդումներին, թե տվյալ գործընթացը քաղաքական հետապնդում է: Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն պնդում էր, որ Ծառուկյանի նկատմամբ գործընթացն սկսվել է վերջինի՝ հունիսի 5-ին արած հայտարարություններից հետո: Նա հայտարարել էր, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի: Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից բերեց փաստական տվյալներ, որ Ծառուկյանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական գործերը սկսվել են ավելի վաղ շրջանում: «2018 թվականի հուլիսի 5-ին քրգործ է հարուցվել պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հայտնի ծեծի դրվագով, հետո կալանավորվել է, գործը ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ: 2019-ի հունվարի 29-ին Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա, որից հետո խուզարկություններ սկսվեցին Նվեր Ծառուկյանի բնակության հասցեում. էս էն խուզարկությունների մասին ա, որ ասում էին՝ վա՜յ ոնց կլինի, տունը խուզարկում են, ուրեմն սա քաղաքական հետապնդում է: 2019-ի դեկտեմբերի 28-ին Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրգործ և ես իմացա, որ այդ քրգործով պատճառված վնասը փոխհատուցվել է: 2019-ին սեպտեմբերին «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու որոշում է կայացվել»,- ներկայացրեց Փաշինյանը Նա հայտնեց, որ քննչական մարմինների որոշ օղակներում ինքը նկատել է, որ կոռուպցիոն բնույթի գործերն արհեստականորեն առաջ չեն գնում: «Նախկինում իշխանությունը էս քրգործերը միշտ օգտագործել ա, որ էդ ուժերին պահի կանտրոլի տակ, մտցնի կոալիցիա, որովհետև լեգիտիմության խնդիր ա ունեցել: Իսկ մեր իշխանությունն էդպիսի խնդիր չունի, մեզ պետք չէ գնալ քրգործերը դարձնել առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն, կամ իրենց խոսելու ձևը փոխեն: Մենք իրենց խոսելու ընտրելու ձևը գիտենք. իրենք ստեղ չեն էլ խոսա, որովհետև ժողովուրդն իրենց ստեղից վռնդելու ա ընդհանրապես: Ես կարծում եմ, որ քննվում ա 3-րդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ ա բացահայտվել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
