«Բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է չեկիստ Վանեցյանը». Անդրանիկ Քոչարյան
![]() 298 Չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ., 23:10 ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադաձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումներին: «ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» երեկ որևէ կերպ չի մեկնաբանել դատախազի ներկայացրած քրեական գործը, ո՛չ հարցերով է հանդես եկել, ո՛չ ելույթներով: Չնայած, կարծում եմ, որ ընդդիմությունը ներկայացնող երկու քաղաքական ուժերը շատ կուզենային, որ քաղաքական մեծամասնությունը մտներ այդ գործընթացի մեջ, բայց մեր որոշումը ճիշտ էր՝ մենք ընդամենը լսում էինք գլխավոր դատախազին: Եվ անիմաստ է խոսել այն մասին, թե մեր քաղաքական ուժը կորցրել է վարկանիշը, երբ որ այդպիսի նախանշաններ չկան, չհիմնավորված էին այդ հայտարարությունները: Քանի որ քաղաքական հարթակում մնացել է մերժվածների ամբողջ բանակը և նրանց միացել են չեկիստական նկրտումներ ունեցող նոր ուժերը՝ հանձին պարոն Վանեցյանի, բնականաբար, խնդիր է առաջացել ամեն ինչ անել, որպեսզի մաշեցնեն իշխանության լեգիտիմությունը, բայց մի քիչ շուտ են սկսել, որովհետև իշխանության լեգիտիմությունը շարունակում է մնալ բարձր՝ հանձին վարչապետի, կառավարության և ԱԺ-ի միասնության...: Հիմա այդ բոլոր մերժվածների համախմբման դրոշակակիրը դարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Շատ ծիծաղելի է, որ չեկիստական համակարգ ա դրվում այս ամբողջի կոնսոլիդացիայի հիմքում, որը պետք է պայքարի լեգիտիմ իշխանության դեմ»,- ասել է Քոչարյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
