Վենետիկն էլ չփրկեց ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներին. «Ժամանակ»
![]() 294 Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 09:10 «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ պատրաստ է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։ Վենետիկի հանձնաժողովը մշտապես զգուշավոր դիրքորոշումներ է ներկայացրել դատավորների անկախության և անփոփոխելիության հետ կապված պետությունների նախաձեռնությունների դեպքերում։ Ավելին՝ սա այն մարմինն է, որը հենց ինքն է սահմանում և խրախուսում այդ չափանիշները։ Թերևս սա էր պատճառը, որ շատ իրավաբաններ, այդ թվում՝ նախկին և ներկա ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներ ու նրանց մանր ու մեծ խոսնակներ գուժում էին, թե բացառված է, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տա ՍԴ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իշխանությունների առաջարկությանը։ Սակայն մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ այսօրվա նիստում Վենետիկի հանձնաժողովը հաստատելու է մի կարծիք, ըստ որի՝ հանձնաժողովն ընդունելի է համարում իշխանությունների՝ ՍԴ մոդելը կյանքի կոչելու առաջարկությունը և նշելու է, որ դա համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Ըստ այդմ՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների առաջարկությունը, որի համաձայն՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, պետք է ընտրվի ՍԴ նոր նախագահ, ինչպես դա սահմանված է Սահմանադրության 2015թ. փոփոխություններով»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
