Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունները զորակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին». Վ. Էնֆիաջյան

«Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունները զորակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին». Վ. Էնֆիաջյան
391
Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 15:25

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպումներ և զանգեր եմ ունենում քաղաքական ու հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ստեղծված իրավիճակով մտահոգ քաղաքացիների հետ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասով և իրենց զորակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։
Մասնավորապես նշելով՝ Հայաստանում ընդդիմադիր ամենամեծ ուժի, խորհրդարանում երկրորդ ամենախոշոր խմբակցության նկատմամբ իրականացվում են քաղաքական ոչ իրավաչափ գործընթացներ, հետապնդուներ՝ ճնշելով քաղաքական բազմակարծությունը և սահմանափակելով մարդու հիմնարար իրավունքները՝ խոսքի ազատության, հավաքներ կազմակերպելու, ազատ տեղարժվելու իրավունքները»։