«Սա աշխատանքի իմիտացիա է և հանցավոր անգործություն». Նարինե Մկրտչյան
![]() 349 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 00:30 «Հայաստանը գտնվում է համաճարակի դեմ սոսկալի պատերազմի մեջ, և նման իրավիճակում, երբ իշխանության և հասարակության ուժերը պետք է կենտրոնացված լինեն մեկ խնդրի՝ համաճարակի հաղթահարմանը, կարևորություն ունեցող օրենքներով քաղաքական օրակարգ ձևավորելը միանգամայն անընդունելի է ինձ համար, որովհետև իրավիճակն, իսկապես, շատ բարդ է»,- «168 ժամ»-ի եթերում ասել է Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգա»-ի համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունմանը: «Համաճարակի հաղթահարումը, նախ և առաջ, իշխանության գործն է, պարտավորությունն է: Ես նորից եմ ասում՝ սա աշխատանքի իմիտացիա է և հանցավոր անգործություն: Իրականացվող քայլերը շատ ուշացած են: Ես համաձայն եմ, որ սա պատերազմ է՝ պատգամավորները պետք է լինեն պատերազմի առաջնագծում, նրանք պետք է հասարակության հետ և՛ բացատրական, և՛ վերահսկողական աշխատանքներ տանեն: Ինչո՞ւ ՏԻՄ-երը ներգրավված չեն համաճարակի հաղթահարման գործում: Շենգավիթի դատարանի մոտ ոստիկանական մեքենաների շքերթ է. այս ծանր իրավիճակում, երբ ոստիկանական համակարգի վրա պետք է դրվեր դիմակների կրման վերահսկման, տարբեր խանութների, սուպերմարկետների վերահսկման գործառույթներ, ոստիկանական ուժերը կենտրոնացվում են այս կամ այն միջոցառման կամ դատական գործընթացում: Ամբողջ տեղեկատվական-քարոզչական ծանրությունը պետք է կրի Հանրային հեռուստաընկերությունը»,- ասել է Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
