«Անհարկի է թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը». Արցախի նախագահի խոսնակ
![]() 1722 Կիրակի, 21 հունիսի, 2020 թ., 00:05 Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում Ապրիլյան պատերազմի մասին բարձրացված հարցերին շատ հստակ պատասխանել է, և այդ պատասխաններն ունեն իրենց փաստական հիմքերը: Հաշվի առնելով հարցի նրբությունն անվտանգային տեսանկյունից՝ բովանդակային առումով հավելյալ պարզաբանումներ տալու կարիք չենք տեսնում: Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում: Ուստի, առաջարկում եմ բավարարվել այսքանով՝ չհատելով «տրամաբանության և բարոյականության» սահմանները: Հ.Գ. Երբ ասում են, թե գնած սպառազինությունն անսարք է, չգիտես, թե ինչու, բարոյական է, իսկ երբ պնդում են հակառակը, բարոյական չէ՞...: Հանգիստ թողեք բանակն ու անվտանգային խնդիրները, քանի որ այդ դիսկուրսը ոչ մի լավ բանի չի բերելու»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
