«Իմ անելիքները պարզ են քաղաքական դաշտից դուրս շպրտված այդ դուրսպրծուկների հետ». Արման Բաբաջանյան
![]() 370 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 13:05 Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է, որ իր անձի վերաբերյալ լրատվամիջոցներում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվել: «Կեղծ տեղեկություններ են տարածվում, որ ես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ներգործությամբ որևէ կապ ունեմ նախօրեին «Լուսավոր Հայաստանի» երեք անդամների և Սերժ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ ինձ պատկանող «Առաջին լրատվական»-ում հայտնված լուրի հետ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ անվամբ տարածված այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սա ստոր, քստմնելի արարք է: Ինձ համար շատ պարզ է, թե որ շրջանակներից է տեղի ունեցել այդ արտահոսքը և ինձ համար չափազանց պարզ է, թե իմ անելիքները որոնք պիտի լինեն այդ քաղաքական ուժ հորջորջվող, բայց արդեն քաղաքական դաշտից դուրս շպրտված դուրսպրծուկների հետ»,- ասել է Բաբաջանյանը: Նրա խոսքով՝ իր էլեկտրոնային պաշտոնական հասցեն կոտրել են և իր անունով իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22

