Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան
![]() 316 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 22:05 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին՝ թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: «Այս իրավիճակում՝ Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,- իր խոսքում նշել է Ժոնաթան Լաքոտը: Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում՝ բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան: «Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Նշենք, որ հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում։ |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
37213.03.2026, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
44512.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
64211.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
68111.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
51711.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
54310.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
55710.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
128510.03.2026, 00:37
