«Շատ են քննարկում, թե ինչ է հանրակրթությունը». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է հանրակրթությունը
....Հիմա շատ են քննարկում, թե ինչ է հանրակրթությունը, դրսից մարդիկ են բերում, որոնք պայծառ աչքերով մեզ պատմում են այդ մասին: Մենք հիանում ենք, երբեմն ինքներս մեզ հանդիմանում, թե ոնց գլխի չէինք ընկել: Ինչ խելացի են դրսի մարդիկ:
Իրականում հանճարեղ ոչինչ չկա: Հանրակրթությունը հանրության կրթությունն է: Հանրակրթությունն անհատն է ու մենք:
Հանրակրթությունն իրական մարդիկ են՝ բարուրից մինչև ընտանեկան, ներանձնային, սիրային ու ֆինանսական խնդիրներով երեխաներ, դեռահասներ, պատանիներ: Մարդիկ, որոնցից ոմանք դասերի չեն գալիս, որովհետև կոշիկն է ծակ, իսկ ոմանք կաշկանդվում են, որովհետև հարբեցող հերը ծեծել է տուն պահող մորը: Չեն խոսում, որովհետև սիրահարված են կամ շատ են խոսում, որովհետև այլ լսող չունեն: Մի անզգույշ խոսք՝ ու դու դեռահասի թշնամին ես: Տեղին թողած ժպիտ ու դու նրա հերոսն ես:
Հանրակրթությունն ընկերներ, մարդիկ են: Մարդիկ, որոնք սիրահարվում են, սովորում, ատում, կռվում, նեղանում, հեռանում, նորից գալիս ու փարվում: Հանրակրթությունը ոչ թղթերն են, ոչ սենյակներում մսխած միջոցները, ոչ էլ էշ դիտարկումները՝ դեմքի ջորու արտահայտությամբ:
Հետևը սրբելուց մինչև սիրելիին սրճարան հրավիրել, փողոցում աղբ չթափելուց մինչև սեփական մորը հարգել, պետությանը փարվել ու շենքի դուռը ներկելը հանրակրթություն է: Մենք բոլորս մասնակիցներն ենք այդ հանրակրթության...
Անավարտ»:

«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
31719.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
42518.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
43518.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
57617.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
50016.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
45416.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
48516.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
49215.09.2026, 08:48