«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում». Սուրեն Սահակյան
![]() 421 Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 19:40 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլը գրում ա, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունում ՀԴՄ կտրոն չեն տալիս, իսկ ով դրա մասին բարձրաձայնում ա, առաջարկում են պատվիրածը «հյուրասիրել»։ Գրում են ու ցույց են տալիս, որ ծառայողական անհրաժեշտությունից դուրս, ոչ աշխատանքային ժամին, նրան սպասարկող մեքենաները ՃԵԿ կանոնների խախտմամբ կայանած են լինում նրա ընտանիքին պատկանող կազմակերպության դիմաց։ Նա իր պատասխանում հաստատում ա էդ բոլոր տեղեկությունները, դրանց մեղքը բաշխում իրենից սկսած բոլորի վրա ու հետո պնդում, թե դրա մասին բարձաձայնողներն ազգային դավաճաններ են: Երկաթ-բետոնյա տրամաբանություն ա, ինչ խոսք։ Եթե «ազգային դավաճանության» մասին ա խոսք գնում, ապա երևի պետք լինի գնալ Ամուլսարի հարցով «Լիդիան»-ի հետ նոր, ենթադրյալ բանակցությունների չճշտված լուրերի հետքերով, որտեղ չեն դադարում նաև Աղաջանյանի կամ նրա մտերիմ շրջապատի շահագրգռվածության մասին խոսակցությունները։ Ժողովրդական դարձվածքն ասում ա՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
