«Սահմանադրությունը չի կարող կախված լինել օրվա իշխանության ցանկություններից». Արման Աբովյան
![]() 431 Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ., 22:40 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին շատերը հարցնում են, թե ինչով է պայմանավորված մեր կոշտ դիրքորոշումը, որը վերաբերվում է իշխանության կողմից Սահմանադրության որոշ նորմերի կամայական փոփոխության փորձերին, իսկ ավելի հստակ՝ Սահմանադրության նսեմացմանը և փաստացի տապալմանը։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է. Սահմանադրությունը չի կարող կախված լինել անձերից կամ օրվա իշխանության ցանկություններից, Սահմանադրությունը մեր բոլորի երաշխիքն է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները... Երաշխավորում է լինել ազատ, երաշխավորում է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր անձնական կարծիքը, և դրա համար նա չի ենթարկվի կտտանքների և հատապնդման, երաշխավորում է, որ մենք բոլորս հավասար ենք բոլոր հիմնարար իրավունքներով և պարտականություններով, և, ի վերջո, երաշխավորում է, որ իշխանության բոլոր թևերը ձևավորվում են ոչ թե իշխող ուժի ցանկության, այլ միայն և միայն ժողովրդի կամքի համաձայն։ Ես համոզված եմ, որ մենք՝ բոլորս, եթե ուզում ենք ապրել արդար և ինքնիշխան երկրում, ապա ուղղակի պարտավոր ենք հարգել ինքներս մեզ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության տոնի առթիվ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
