«Հայ-ռուսական հարաբերություններն զգացմունքային դաշտում են. դա շատ վատ է». Հայկ Խանումյան
![]() 308 Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ., 21:45 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ռուսական հարաբերություններն ավելի շատ զգացմունքային դաշտում են և դա շատ վատ է։ Ու ընկալումներն էլ նախկին մետրոպոլիա-կայսրության ծայրամաս տիրույթում են։ Այնինչ հարաբերությունների ինստիտուցիոնալ չլինելը տարբեր խնդիրների է հանգեցնում։ Հայ-ռուսական ինստիտուցիոնալ հարաբերություններ ապահովելու գլխավոր կառույցները պետք է լինեն Մոսկվայում ՀՀ դեսպանությունը, վարչապետի աշխատակազմը, կառավարության համապատասխան բաժինները, ԱԳՆ, ՊՆ, ԳՇ համապատասխան բաժինն ու վարչությունը, տարբեր գերատեսչությունների ոլորտային ստորաբաժանումները։ Այս կառույցներն ամենօրյա կապի մեջ պետք է լինեն մոսկովյան իրենց գործընկերների հետ, աշխատեն ՌԴ նախագահի աշխատակազմի, ուժային կառույցների, ԱԳՆ և այլ գերատեսչությունների Հայաստանով զբաղվող պաշտոնյաների հետ։ Մոսկվայում ՀՀ դեսպանությունն օր ու գիշեր Երևանի տարբեր կաբինետները պետք է ողողի բազմազան առաջարկություններով, դեպեշեներով, նոր ոլորտներում և շրջաններում աշխատելու նախագծերով։ Մշտական, պրոֆեսիոնալ, ինստիտուցիոնալ աշխատանքը բարձրացնելու է հարաբերությունների մակարդակը, համագործակցության նոր ուղղություններ է նախանշելու։ Եվ վստահ եղեք, որ այս դեպքում նույնիսկ ռուսական բազայի հանելը կարող է վատ չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա (ծայրահեղ օրինակ եմ բերում), հարաբերությունները կարող են նույնիսկ ավելի զարգանալ, իսկ հարաբերությունների էմոցիոնալ զարգացման պարագայում անընդհատ հարաբերությունների վատացում է տեղի ունենալու, ինչքան էլ առաջին դեմքերը միմյանց կամ հարաբերությունների մասին լավ արտահայտվեն։ Մետրոպոլիա-գաղութ զգացմունքային դաշտից հայ-ռուսական հարաբերությունները պետք է տեղափոխվեն ինստիտուցիոնալ դաշտ, դա է սուվերենության միակ երաշխիքը։ Ինստիտուցիոնալ հարաբերություններն ապահովող կառույցներն այսօր կա՛մ չեն աշխատում, կա՛մ չգիտեն ինչպես աշխատել, կաʹմ էլ տարբեր պատճառներով դարձել են անիմաստ։ Զգացմունքային հարաբերություններն ավելացնում են թշնամիների թիվը, ինստիտուցիոնալ հարաբերություններն անընդհատ բարելավում են համագործակցությունը, հնարավորություն ստեղծում ազգային նպատականերին հասնելու համար օգտվել նաև բարեկամների ներուժից»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
