«Եկեղեցու պատմության առարկայի հետ կապված». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեղեցու պատմության առարկայի հետ կապված:
Մի կողմ եմ թողնում բովանդակային կողմը հարցի: Իրականում դա չի կարևոր քաղաքական կոնտեքստում: Չնայած սկզբունքորեն, իհարկե, կարևոր է:
Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու և ինչպես կրթական համակարգի ողջ ահռելի համալիրից հենց այս թեման դարձավ այդքան պահանջված ու ակտուալ: Ընդ որում, նոր չէ: Իշխանափոխությունը դեռ հազիվ ավարտած, արդեն կային շրջանակներ, որոնք որպես օրակարգային թիվ հարցերից մեկը սա էին բարձրացնում: Ես, իհարկե, ունեմ իմ կասկածներն ու կռահումները, թե ինչու և ոնց, բայց առայժմ դրանք էլ մի կողմ եմ թողնում:
Ես ունեմ հետևյալ չափանիշները:
1. Որքանով է որևէ հարց, իրոք, խորապես հիմնավորված մեր հանրության մեջ: Այլ կերպ ասած՝ որքան ռեալ հանրային պահանջարկ կա: Ես բոլոր հարցերին էդպես եմ նայում:
Ասենք, երբ ասում են, Նիկոլենք կործանեցին երկիրը, ժամ առաջ պետք է հեռանան և այլն, ես չեմ տեսնում հարցերը նման կերպ դնելու լայն հանրային բազա: Լավ ա, թե վատ ա, բայց չկա նման բան: Սա փոքրամասնության օրակարգ է:
Նույնն՝ էստեղ: Եկեղեցու պատմության հարցի հետ կապված չկա որևէ լայն հանրային հենք: Հաստատ հայ ժողովորդի մեծամասնությունը հեղափոխությանը մասնակցելիս չի պատկերացրել սա որպես 10 չէ, նույնիսկ 100 կարևոր հարցերի ցանկում: Բայց հրաշքներ չեն լինում, եթե չնայած դրան, այս հարցը դառնում է օրակարգային արդեն որերորդ անգամ, ուրեմն ունի շահառու: Այսքանի վրա առայժմ կանգ առնեմ:
2. Ըստ իս, անհեթեթ է ուշադրությունը սևեռել մեկ առանձին վերցված առարկայի վրա, այն դեպքում, երբ կրթական մեծ ռեֆորմի որևէ հանրային քննարկում չկա: Կան մարդիկ, որոնք ունեն ինչ-որ պատեկրացումներ, նախարարությունը, գուցե, ունի ինչ-որ մշակումներ, ինչ-որ խմբեր ինչ-որ տեղ սեմինարներ են անցկացրել, բաց լայն քննարկում չկա ու լայն պատկերացում չկա:
Իրականում, կարծում եմ, մենք՝ որպես հանրություն, այս պահին ի զորու էլ չենք նման խնդիր ձևակերպելու: Տեխնիկական բարեփոխումներ, մի քիչ էստեղից, մի քիչ էնտեղից, բան փոխառել կարող ենք: Բայց մեծի համար նախ՝ պետք է պատախան լինի, թե մեր պետությունն ինքն իրեն որպես «ով» ու «ինչ է» պատկերացնում, ինչի՞ համար է, ու համապատասխանաբար՝ իր քաղաքացուն որպես ի՞նչ է ուզում դաստիարակել ու կրթել, ի՞նչ արժեքներ ու ի՞նչ գիտելիքներ է ուզում տալ:
Մեր այսօրվա կրթական համակարգը մեծամասամբ սովետականի իներցիան է: Սովետական պետությունը գիտեր՝ ինչ էր ուզում, ու համապատասխան կրթական համակարգ էր ստեղծել, որը լավ կամ վատ ծառայում էր իր մեծ նպատակներին: Մեր պետությունը էնքան էլ լավ կողմնորոշված չի էս հարցում: Մեր առավելագույնը՝ մեծ հարցերում պատրաստի լուծումների պատճենումն է՝ առանց նույնիսկ դրանց նորմալ յուրացման:
Ուրեմն, հարցը պետք է դրվի մեծ: Տեսնում ենք, որ հեղափոխական օրակարգն աստիճանաբար ինքնաբացահայտվում է որպես ինքնիշխանության օրակարգ, որպես անկախության ավելի բարձր չափի համար պայքար: Էս կոնտեքստում էլ պետք է դրվեն հարցերը: Այդ թվում՝ կրթության հարցը:
Քանի դեռ չկա ամբողջականի՝ կրթականի համալիր ու տևական քննարկում, ես շարունակեմ արհեստական համարել Եկեղեցու պատմության առարկայի հարցը: Կշարունակեմ համարել դա փոքրամասնության կողմից արհեստականորեն բարձրացվող թեմա՝ հանուն ոչ այնքան թափանցիկ նպատակների:
Նույն կերպ, ի դեպ, նաև Եկեղեցու հետ կապված մեծ թեման պետք է դրվի»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
15403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
48220.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103217.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
295416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208715.07.2026, 21:35