Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։
Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։
Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումն ու 2015-ից հանքը լքելը։
Էս հալին դեռ կիպրոսյան օֆշորի դուստր «Սագամար» ընկերությունը ցանկանում էր Լոռվա տարածաշրջանում հանքի նոր հետախուզություններ անել։
Ձորագետն ու դրանով ոռոգվող բոլոր տարածքները խիստ վտանգի տակ են։
Հիշեցնենք՝ թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթն է, որն առաջանում է բաց ապարաշերտերում և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղներն ու խառնվում մակերևույթային և ստորերկրյա ջրային ավազաններին, ներծծվում հողում։ Այն կարող է տևել տասնյակ ու հարյուրավոր տարիներ»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
159720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
127210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138407.10.2026, 01:06