«Հարաբերական հանգիստը ոչ թե թուլացրել, այլ ավելի է մեծացրել զգոնությունը»․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական սահմանին պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ շարունակվող ռազմական ագրեսիան մեկ անգամ ևս հաստատում է այն իրողությունը, որ, ի դեմս Իլհամ Ալիևի քաղաքական, ոչ լեգիտիմ իշխանության, գործ ունենք առավելապաշտական նկրտումներով ու արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հակառակ ուղղությամբ քայլեր ձեռնարկող խմբավորման հետ: Այս համատեքստում միջազգային հանրության թույլ արձագանքները, Թուրքիայի միակողմանի աջակցությունը որևէ կերպ չեն նպաստում խնդրի խաղաղ և տրամաբանական հանգուցալուծմանը, ինչն անխուսափելիորեն կարող է ավելի բարդացնել ստեղծված իրավիճակը:
Այս օրերին մեր հայրենիքի արցախա-ադրբեջանական սահմանային հատվածի ամբողջ երկարությամբ իրավիճակը մնում է կայուն և գտնվում է Պաշտպանության բանակի լիակատար վերահսկողության ներքո: Բայց քանի որ շատ լավ ենք ճանաչում, թե ում հետ գործ ունենք, ով է մեր դիմաց կանգնածը, տիրող հարաբերական հանգիստը ոչ թե թուլացրել, այլ ավելի է մեծացրել զգոնությունը, որից ելնելով էլ համարժեք քայլեր են իրականացվում»:

Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
6116:31
«Ինչի՞ եք հանդիպում դեսպանների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6816:00
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5915:36
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
6914:42
«Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք»․ ՆԳՆ ՓԾ
7213:24
«Միրգ-պտուղ-բանջարեղենի վրա դիխլաֆոս են փչում»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8911:24
«Թանկացումն ինքնին բարեփոխում չէ»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7910:48
«Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժի». Արման Եղոյան (տեսանյութ)
7210:13