«Անթույլատրելի, աններելի, անբացատրելի երևույթ». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի կարևոր դիտարկում.
1. Զոհված սպայի թաղման ծեսի եթեր հեռարձակելը հակասական թեմա է։ Դա կարող է ինչպես միավորող և թշնամու հանդեպ ավելի ցասում ու վճռականություն առաջացնող, այնպես էլ՝ բացառված չէ, որ ոմանց մոտ բարոյալքող և անթույլատրելի պացիֆիզմի պոռթկումներ առաջացնի։
Պատկերն իրոք ցնցող է և անչափ ցավալի, բայց այն մեզ պետք է ավելի հաստատի այն մտքում, որ մենք պետք է առաջ գնանք և նորանոր հաջողություններ գրանցենք, այլ ոչ թե այլ զոհերից խուսափելու համար խաղաղություն աղերսենք, կամ ցատկենք դրա վրա, երբ առավել խորը գնալու պարագայում իրական խաղաղության հիմքեր կարող ենք ստեղծել։
2. Թաղման արարողության ժամանակ երկրի ղեկավարի խոսքում ոչ մի կոնկրետ անդրադարձ ագրեսոր պետությանն ու թշնամուն, որի պատճառով էլ հենց տեղի էր ունենում այդ սգո կարգը, չեղավ։
Անթույլատրելի, աններելի, անբացատրելի երևույթ, որ պետք է բոլորիս մտահոգի։
3. ՊՆ հաղորդագրություննն այն մասին, որ պատրաստ են թշնամու դիակները թույլ տալ հավաքել, հարցեր է առաջացնում։
Մենք գերեվարված քաղաքացի ունենք, որին եթե շտապ չվերադարձնենք, անմարդկային կտտանքներ և գուցե նաև մահ է սպառնում։ Թշնամու դիակները պետք է փոխանակվեն մեր քաղաքացու հետ։ Եթե այդ գործընթացը չկա և եթե գերին մնա, իսկ դիակները հետ գնան, Հայաստանի ղեկավարությունը պետք է բացատրի սեփական ժողովրդին այդպիսի մոտեցման պատճառները։ Եթե բացատրություններ չլինեն, ուրեմն՝ գործ ունենք նախկին ռեժիմին հատուկ գործելակերպի հետ։ Հուսանք՝ գերին կվերադարձվի։ Սա լավ առիթ է վեջապես վերադարձնելու նաև մյուս գերիներին, որոնք թշնամու բանտերում դանդաղ մահվան են դատապարտված։ Ավելորդ բարեհամբուրությունն ու վեհանձնությունը ստորի ու անկսզբունքի հանդեպ՝ անթույլատրելի շռայլություն է։ Դրա իրավունքը մենք չունենք։
4. Զինված ուժերի իսկական խոսնակի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանն արժանապատիվ և որակյալ աշխատանք է տանում։ Որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Մեծապես ողջունելի է։
5. ՊՆ ի պաշտոնե խոսնակը նույնպես լավ է աշխատում, բայց այս պահին հանրային ուշադրության բևեռում գտնվող երիտասարդ պաշտոնյան պետք է իր հանրային օգտահաշիվներն ու լուսանկարները պրոֆեսիոնալ՝ պաշտոնական և ռազմականին հարիր ձևաչափում պահի։
6. Հայաստանի զինված ուժերը հերոսների պակաս չունեն։ Ռազմական առումով որակյալ գործողությունները հպարտություն են առաջացնում։
Առա՛ջ և ավելի առա՛ջ»։

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5207:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6303:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
6802:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7200:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7500:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
167Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
89Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
77Երեկ, 23:12