«Ի տարբերություն 2016-ի, Պուտինն այժմ չի կարող զանգել Փաշինյանին ու ասել՝ զորքերդ հետ քաշի». Ստեփան Գրիգորյան
![]() 432 Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 00:00 «Առաջին լրատվական»-ի եթերում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե սահմանային լարվածությունն արդյոք կարո՞ղ է վերաճել լայնածավալ պատերազմական գործողության, ասել է. «Լարվածությունն ուժեղանում է, մարտեր են ընթանում, և դա ճակատագրական դեր է խաղալու մեր ժողովրդի համար՝ դրական իմաստով: Ջախջախիչ պարտություն կկրի Ադրբեջանը. իրենք սխալներ արեցին, մեր բանակը պատժեց: Նրանք տեսնում են, որ Հայաստանում նոր իշխանություն ունենք՝ թարմ, դինամիկ մտքերով, և հաջողությունները մեզ հետ են»: Գրիգորյանը համեմատականներ է տարել 2016-ի ապրիլյան դեպքերի և այժմ Տավուշում տիրող ռազմական իրավիճակի միջև. «Պետք է հետևես քո թշնամուն և կանխարգելիչ գործողություններ իրականացնես, և երկրորդ՝ պատժիչ գործողություններ իրականացնես, այսինքն՝ երբ սխալ ես թույլ տալիս, հակահարված ենք հասցնում, բայց կանգ չենք առնում: Եթե դա արվեր 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանը առնվազն 20 տարի սուս-փուս նստած կմնար, կսահմանափակվեր միայն ագրեսիվ ելույթներ ունենալով: Ալիևը նեղանում է Ռուսաստանից, որ 2016թ.-ի նման չի կարողանում հրաման տալ, որ հայերն առաջ չգնան: Հայաստանում իշխանությունը հիմա ենթարկվում է միայն հայ ժողովրդին… Ի տարբերություն 2016-ի, Պուտինն այս անգամ չի կարող զանգել Փաշինյանին ու ասել՝ զորքերդ հետ քաշի»,- ասել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
