Շավարշ Քոչարյանը՝ սահմանային իրավիճակի ու ՀԱՊԿ-ի հայտարարության մասին
![]() 357 Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 15:30 Այսօր՝ հուլիսի 17-ին, Մինսկում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ հակառակորդի ագրեսիվ գործողություններին: «Ռազմական լայնամասշտաբ գործողությունները կանխելու երկու գործոն կա։ Մեկն այն է, որ իրականացնում է մեր պաշտպանության նախարարությունը, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են, կանխվելու են: Երկրորդ՝ դիվանագիտական ասպարեզում պետք է լինել շատ ակտիվ, որովհետև ակնհայտ է, որ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ՝ անկախ Հայաստանի հանդեպ։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա շատ կարևոր է արձանագրել՝ ո՞վ էր, որ հրաժարվում էր, որպեսզի լինեն դիտորդներ, սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կկարողանան անկողմնակալորեն հայտնաբերել՝ ով է սկսել հարձակումը: Դեմ էր Ադրբեջանը և այսօր փորձում է ներկայացնել, թե իբր հայկական ուժերն են սկսել հարձակումը: Հենց այն հանգամանքը, որ դրան միշտ դեմ են եղել, խոսում է այն մասին, որ իրենք միշտ կողմ են եղել նմանատիպ քայլերին»,- նշեց ԱԳ փոխնախարարը։ Շավարշ Քոչարյանը զրույցի ընթացքում համոզմունք հայտնեց, որ նա, ով նախաձեռնում է որոշակի արկածախնդրություն, նախապես պատրաստվում և ներկայացնում է, թե իբր ինքն է ենթարկվել հարձակման: «Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է, որովհետև եթե Հայաստանի սահմանների հանդեպ եղել է սադրանք, նրանք պիտի տեղեկանան։ Դրա համար ինձ համար զարմանալի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
