Աննա Նաղդալյանը՝ ՀԱՊԿ հայտարարության մասին
![]() 378 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 22:20 Հուլիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ ճեպարզույցի ժամանակ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր նաևառաջ ՀԱՊԿ-ի իր գործընկերներին․ սահմանին ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը մեր առաջնային նպատակն էր: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը, ասեմ, որ այն լիովին արտահայտում է այս փուլում մեր մտահոգությունները: Այդ հայտարարության մեջ միանշանակորեն նշված է, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում: Մենք լիովին հսկում ենք իրադրությունը սահմանային գծում և այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու կարիք չկա»: Հիշեցնենք՝ նախօրեին ՀԱՊԿ հայտարարությանն էր անդրադարձել նաև ԱԳ փոխնախարարը։ Հարցին, թե պաշտոնական Երևանը հիասթափված չէ՞ այդ հայտարարությունից, որը հավասարության նշան դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կոչ անելով կանգնեցնել հակամարտությունը, Շավարշ Քոչարյանը պատասխանել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության նպատակով չի դիմել․ «Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է, որովհետև եթե Հայաստանի սահմանների հանդեպ եղել է սադրանք, նրանք պիտի տեղեկանան։ Դրա համար ինձ համար զարմանալի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
