«Եկել է ծախսած միլիոնները գոնե մի փոքր արդարացնելու ժամանակը». Արփինե Հովհաննիսյան
![]() 319 Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 03:35 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակի հաղթանակները պետք է ամրապնդվեն դիվանագիտական ճակատում, բայց... ավաղ.. Այս երկու տարվա ընթացքում ես աշխատել եմ չանդրադառնալ խորհրդարանական դիվանագիտությանը, նախ՝ քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի, և երկրորդ՝ որպես կանոն որևէ լուրջ պայքարի առիթ խորհրդարանականները չեն ունեցել։ «Վերելակային» դիվանագիտության թե այլ պատճառով մեր ճամփորդ պատգամավորները իրենց «բացառիկ» հմտությունները ցուցաբերելու առիթ չեն ունեցել՝ լինի դա ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում, թե մեկ այլ կառույցում: Սակայն, հիմա ինչպես ռազմական ճակատում են տեղի ունենում փոփոխություններ, այնպես էլ ակնհայտորեն իրավիճակը լարվում է դիվանագիտական ճակատում։ Ու եթե մեր բանակը ռազմական ճակատում գործում է փայլուն՝ իրականացնելով իր առջև դրված խնդիրները, ցավոք, նույնը չի կարելի ասել դիվանագիտական ճակատի մասին, որտեղ աջակցությունը Գվատեմալայի ու Սախալինի տիրույթից աննշան է վերև գտնվում։ Ադրբեջանցիները չափազանց ակտիվ են Միացյալ Նահանգներում ու օրերս Նախ՝ բանաձևը հավասարության նշան է դնում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի մասնակցությամբ կոնֆլիկտների միջև: Մինչդեռ մենք բազմիցս պնդել ենք, որ այդ կոնֆլիկտներն իրենց ծագումնաբանությամբ, լուծումներով էականորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի պարագայում միջազգային փաստաթղթերում շեշտադրվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պարագայում այդ սկզբունքից զատ նշվում է ինքնորոշման իրավունքը: Եվ հիմա այս բանաձևով հավասարության նշան է դրվում միմյանցից էականորեն տարբերվող իրավիճակների միջև: Երկրորդ՝ թեև բանաձևը առաջին հայացքից վերաբերում է մարդու իրավունքներին, օրինակ՝ տեղահանվածների իրավունքներ, սակայն ակնհայտ է, դրա հեռահար ազդեցությունը Արցախյան հիմնախնդրի վրա, մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ միանգամից գրավյալ են համարվելու և՛ Արցախը, և՛ հարակից շրջանները: Սենատի կողմից բանաձևը ընդունելու պարագայում Ադրբեջանը հետագայում անընդհատ շահարկելու է դրա ձևակերպումները և հղում է կատարելու բանաձևում կատարված համեմատականներին ու սա տանի այլ հարթակներ։ Մինչ այս պահը հայկական լոբիստական կազմակերպությունները կատարել ու կատարում են հսկայական աշխատանք: Հենց նրանց ջանքերով էր, որ մի քանի օր առաջ ընդունվեց ԱՄՆ կոնգրեսական Ֆ. Փալլոնի նախաձեռնած բանաձևը՝ Ադրբեջանին տրամադրված ռազական օգնության թափանցիկության վերաբերյալ: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ միայն հայկական լոբիստների ջանքերը այս պարագայում բավարար չեն: Նրանք չեն կարող զուգահեռ աշխատել և՛ պրոհայկական քայլերի համար, և՛ հակահայկական քայլերը չեզոքացնելու համար։ Այստեղ անելիք ունեն ԱՄՆ-ի հետ աշխատող պատգամավորները։ Իսկ այս բանաձեւի հայտնվելն արդեն իսկ նշանակում է ձախողում: Հ.Գ. Հուսով եմ՝ սա չեզոքացնելու համար իշխանությունը կգործադրի նույն ջանասիրությունը և էնտուզիազմը, որով պայքարում է ընդդիմախոսների դեմ, որով «շահագործում» էր զինվորների սխրանքը՝ «սելֆիախեղդ» ու «կամուֆլյաժախեղդ» անելով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
