«Օրակարգային է դառնում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը». Էդգար Առաքելյան
![]() 673 Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 18:55 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադիր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, կարծում եմ, որ օրակարգային է դառնում խմբակցությունից ինքնակամ դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը: Պառլամենտական երկրի ամենաքաղաքական մարմնում որևէ քաղաքական ուժ չներկայացնող կամ ընտրություններում բավարար քվե չստացած ուժի ներկայացուցիչներ իմ համոզմամբ չպիտի լինեն: Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ գործչի աշխատանքն իր ընթացիկ կուսակցության հետ չի ստացվում կամ առկա են անլուծելի հակասություններ, ոչինչ չի խանգարում դուրս գալ և մեկ այլ թիմի հետ միասին պատրաստվել հաջորդ ընտրություններին: Ինչպես ասում են, կյանքն այդ կետում չի ավարտվում: Ամենայն հարգանքով գործընկերների որոշման հանդեպ (իսկ պարոն Սերգեյ Բագրատյանի՝ որպես պատգամավորի կարողությունները ես իսկապես շատ բարձր եմ գնահատում)՝ ինքս կգերադասեի մանդատս ուտեի, քան այն պահպանեի ու գործունեություն ծավալեի այն քաղաքական ուժից դուրս, որի կազմում մտել էի խորհրդարան»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
