Բնապահպանները զգուշացրել են պաշտպանիչ դիմակների վտանգի մասին

Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները կարող են դառնալ շրջակա միջավայրի աղտոտման նոր գործոն, հաղորդում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը։
Պարբերականը ներկայացնում է բնապահպանների տվյալները՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Դրանք վկայում են այն մասին, որ Ճապոնիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների շրջակա միջավայրում բժշկական թափոնների քանակն ավելացել է։ Դիմակներ և ձեռնոցներ են նետվում ինչպես ծովի ափի երկայնքով, այնպես էլ ջրի մեջ։
Ֆրանսիացի բնապահպանները մտավախություն են հայտնել, որ շուտով ծովում ավելի շատ դիմակներ կլինեն, քան մեդուզաներ։ OceansAsia կազմակերպության տվյալներով՝ դիմակներ հայտնաբերվում են ոչ միայն ափերի երկայնքով, այլև ձկնորսական ցանցերում՝ մեկ այլ աղբի հետ միասին:
«Մեկ դիմակի միկրոպլաստիկայի մասնիկների քայքայման համար հարյուրավոր տարիներ են պահանջվում։ Այդ մասնիկներն այժմ հայտնաբերվում են սննդի մեջ օգտագործվող ձկներում, ինչպես նաև ծովային աղերում»,- նախազգուշացրել է կազմակերպությունը:
OceansAsia-ն խորհուրդ է տալիս հնարավորինս օգտագործել բազմակի օգտագործման դիմակներ:

Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21523.09.2026, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
31922.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
43221.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
66519.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
200618.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
97813.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
124008.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
127307.09.2026, 13:06