«ԱԱԾ-ն միայն ներքին թշնամիների դեմ էր պայքարում տավուշյան դեպքերի ժամանակ». Աղասի Ենոքյան
![]() 360 Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 09:50 Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի ձեռնարկած տավուշյան ավանտյուրան լավ և բազմաշերտ նախապատրաստված պատերազմական գործողություն էր՝ դիվանագիտական, քարոզչական, իր սփյուռքի, Թուրքիայի, միջազգային կառույցների հետ մշակված բազմաթիվ գործողությունների հավաքածուով։ Սկզբում զարմացանք, երբ Ադրբեջանը, որ միշտ կոծկում էր իր զոհերի թիվը, այս անգամ սկսեց լայնորեն ներկայացնել, թե հայերը իրենց ինչ կորուստներ են պատճառել։ Ադրբեջանում տասնամյակներով չէին տեսել բազմահազարանոց ցույցեր, այս անգամ տեսան։ Անգամ այս լոկալ ռազմական բախման առիթով ցույցեր եղան նաև Թուրքիայում, թուրք լիդերները սկսեցին ագրեսիվ հայտարարություններով հանդես գալ։ Ադրբեջանական սփյուռքը չունի ուժեղ կառույցներ, սակայն նրանք ևս միասնական և համալրված գործեցին թե՛ գործարարների կողմից արգելքներով, թե՛ բախումներ հրահրելով․ այստեղ ևս ակնհայտ էր Ադրբեջանի պետության դերը։ Այսինքն՝ տավուշյան դեպքերը միայն առիթ էին, և բաց թողնվեց կուռ, բոլոր առումներով խնամքով լարված զսպանակը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
