«Հայաստանում ակտիվացել է թուրքական 5-րդ շարասյունը». Անդրանիկ Թևանյան
![]() 297 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 18:10 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի՝ ոչ համարժեք, ավերիչ վարքագիծն ու մեր երկրին սպառնացող վտանգները 1. Ադրբեջանը պետականորեն հակահայկական հարձակումներ ու սադրանքներ է կազմակերպում աշխարհի տարբեր կետերում՝ փորձելով հայկական սփյուռքի իմիջը փչացնել և շրջանառության մեջ մտցնել «ադրբեջանական սփյուռք» խաղաքարտը, 2. Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում, 3. Թուրքական զորքը արդեն մտել է Նախիջևան, որտեղից Երևանը շատ մոտ է, 4. Հայաստանում ակտիվացել է թուրքական 5–րդ շարասյունը, որի գլխավոր քարոզչաթիրախը հայ–ռուսական հարաբերություններն են, 5. Թուրքիա–Ադրբեջան հարաբերություններն աննախադեպ սերտացել են։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը Տավուշում մեր բանակի գրանցած փայլուն արդյունքից հետո և ի պատասխան թուրք–ադրբեջանական ագրեսիվ պահվածքի. 1. ապօրինաբար փորձում է սեփականաշնորհել ՍԴ–ն, 2. Երևանի փողոցներում ընկնում է իրենց կրթության իրավունքը պաշտպանող երիտասարդների հետևից ու ոստիկաններով պաշտպանվում բողոքի ձայն բարձրացնողներից, 3. իշխանության առաջին դեմքը ռազմահայրենասիրական արձակուրդ է վերցնում՝ մինչև այդ չմոռանալով կորոնավարակի տարածման համար կրկին մեղադրել այլոց ու դիմակ հագնելու քարոզ տանել, 4. Շորժայի ափին հուժկու անդիմակ–փարթի է կազմակերպում քայլարած պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի ներկայացուցիչը, իսկ վերջինիս թիմակիցները փորձում են սուտ և ծիծաղելի արդարացումներ հրամցնել թեմայի վերաբերյալ, 5. շարունակվում են իշխանության ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները, անհեթեթ դատավարություններն ու ներազգային պառակտումը, 6. ի տարբերություն Ալիև–Էրդողան հարաբերությունների, Փաշինյան–Պուտին հարաբերությունները չի կարողանում կարգավորել. կա զրո շփում։ Կարծում եմ. հարակից մեկնաբանությունների կարիք չկա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
