«Այս անգամ Նիկոլը արտասահմանյան լրագրողների մոտ չկարողացավ զսպել իր սնամեջ լոպազությունը». Արմեն Աշոտյան
![]() 304 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 22:25 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակ գտա և դիտեցի Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը ռուսական РБК հեռուստաընկերությանը, և ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շարք դիտարկումներով: 1. Խոսելով Տավուշյան վերջին մարտերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին չզսպեց իր գայթակղությունը հայկական զինուժի գրագետ որ ճշգրիտ գործողությունները կապել Հայաստանի վերջին 2 տարիների “բարեփոխումների” հետ: Այդ թեզը շատ էր քննադատվել այս օրերին, և Նիկոլը կառավարության նիստի իր ելույթում ավելի կոռեկտ էր ձևակերպում այս հարցով իր ասելիքը, քան հարցազրույցում: Զարմանալի չէ: Նա հաճախակի և կտրուկ է փոխում իր տեսակետները տարբեր հարցերով: Տպավորություն ստացա, որ այս անգամ արտասահմանյան լրագրողների մոտ նա չկարողացավ զսպել իր սնամեջ լոպազությունը: 2. Հավաքական “սորոսի” մասին պատասխանելիս Փաշինյանը մատի վրա ֆռացրեց ռուս լրագրողին: Այո, այդ կազմնակերպությունների զգալի մասը Հայաստանում գրանցվել է նախորդ իշախանությունների ժամանակ (նա մեզ երեսով է տալիս մեր լիբերալիզմը այդ հարցում): Սակայն… Երբեք այդ կառույցները և իրենց ներկայացուցիչները չեն ընդգրկվել պետական կառավարման ապարատի մեջ, այն էլ՝ բարձրագույն մակարդակով (ԱԽ քարտուղար, նախարարներ և այլն): Նրանք երբեք պետական քաղաքականության մշակման և իրագործման վրա որոշիչ ազդեցությւոն չեն ունեցել: Նրանք երբեք չեն եղել կառավարական “տանիքի” ներքո: 3. Սահմանին և շփման գծում միջազգային մոնիթորինգի համակարգ ներդնելու մասին խոսելով՝ Փաշինյանը կրկին փորձեց խաբել, իր վրայից գցելով մեղքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելու և բանակցային սեղանից հեռացնելու հարցում: Զուր. Դուշանբեի "մեղրամիսը" ոչ ոք չի մոռացել: 4. Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում՝ պայմանավարելով հայ-ռուսական հարաբերությունները հենց երկու ժողովուրդներով: Ասեմ, որ Ռուսաստանի իշխանությունները դա լավ հասկանում եմ, դրա համար են նաև առաջին հայացքից պասիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների հակառուսականությանը, որպեսզի հնարավոր պատասխան գործողություններով չվնասեն հայ ժողովրդին և հայ-ռուսական իրական օրակարգին: Բայց հիշելով Փաշինյանի նախկին հայտարարությունները “ինքնիշխանության”, Փանիկ գյուղի դեպքերի և այլնի մասին, ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
