ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:
Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած վարքագիծը խտրական պայմաններ է սահմանել և մուտքի խոչընդոտներ է ստեղծել այլ տնտեսվարող սուբյեկտների համար: Մասնավորապես՝ «Սիթի» ընկերությունը երկու ընկերություններից ձեռք բերված կարագի համեմատ այլ ներմուծող և (կամ) արտադրող տնտեսվարողներից ձեռք բերված կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել է առավել փոքր քանակություններով, ինչն էլ հանգեցրել է այդ ապրանքների զգալի փոքր ծավալներով իրացմանը:
Միաժամանակ արձանագրվել է, որ «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի մեծածախ շրջանառության ոլորտում դրսևորված վարքագիծը խտրական մոտեցումներ է պարունակում մանրածախ շրջանառության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ, ինչն ընկերության կողմից ապրանքատեսակների իրացման գների սահմանման հստակ չափանիշների բացակայության արդյունք է:
«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ սահմանելով հստակ չափանիշներ ապրանքների իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ, «Սիթի» ՍՊԸ-ին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ սահմանելով հստակ չափանիշներ առևտրային ցանցում ապրանքների ընդունման, ցուցադրման, իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»:

«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
1511:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
5711:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
5910:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
6610:12
«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
5509:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
13109:43
«Մոսկվայի քայլերը նոր են սկսելու իրենց զգացնել տալ»․ Արտակ Զաքարյան
6009:24
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
6309:00