Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել».«Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» շարունակում է քննարկվել իշխող թիմում։ Լողափային հայտնի փարթիի պատմությունը որոշել են պատգամավորի քթից բերել։ Այդ գործի «առաջամարտիկը» Լիլիթ Մակունցն է։ «Իմ քայլը» խմբակցությունում վստահ են, որ դա արվում է Փաշինյանի «դաբրոյով»։ Մեր տեղեկություններով՝ Մակունցն արդեն քանի օր է՝ հարցումներ է անում՝ հայտնի լողափի եւ պատգամավորի կապը ստուգելու համար, նա նյութեր է հավաքում եւ խմբակցության որոշ անդամների տեղեկացրել է, որ թղթապանակը պատրաստ լինելուն պես ներկայացնելու է վարչապետին ու ամեն ինչ անելու է, որ այս պատմությունը Սարգսյանի համար անհետեւանք չմնա։
Չնայած ընկերներին ասել է, որ իր ակտիվության պատճառն իրեն խաբելն ու անհարմար վիճակի մեջ դնելն է։ Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը խաբել էր Մակունցին, թե ինքը մի քանի րոպեով է միայն մտել լողափ, եւ լողափն իրեն չի պատկանում։ Ինչի մասին Մակունցը հայտարարել էր ասուլիսում եւ հայտնվել հանրային կարծիքի թիրախում։ Սակայն խմբակցությունում վստահ են, որ Մակունցն ինքնագլուխ չէր ընդվզի իշխանության ամենաարտոնյալ ներկայացուցիչներից մեկի դեմ, որի եղբայրն էլ վարչապետի օգնականն է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
8501:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
9500:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
8900:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
9800:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
68Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
86Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
82Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
83Երեկ, 22:18