«Սա ճիշտ ճանապարհ չէ. արդեն տեսել ենք դրա հետևանքները». Էդմոն Մարուքյան
![]() 388 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 22:55 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացու՝ բողոք արտահայտելու բոլոր խողովակները խցանված և անարդյունավետ են: Անցած երկու տարիների ընթացքում քաղաքացու բողոքի ձայնը տեղ հասցնելու նոր կառուցակարգեր չեն ստեղծվել, իսկ առկա կառուցակարգերը կա՛մ արտակարգ դրության պատճառով հակաիրավական են որակվում, կա՛մ իշխանության կողմից ընկալվում են որպես «նախկինների ջրաղացին ջուր լցնել», կա՛մ ոչ մի կերպ լսելի չեն դարձնում քաղաքացու պահանջը։ Նույնկերպ, քաղաքացու դժգոհությունը տեղ հասցնելու խորհրդարանական մեխանիզմները հաջողությամբ չեզոքացվում կամ տապալվում են իշխող ուժի կողմից։ Մի՛ անտեսեք մարդկանց բողոքի ձայնը, որ անդառնալի իրավիճակում չհայտնվենք: Հանրային քաղաքականության դեմ բողոքի արտահայտումը հասարակության յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքն է։ Եթե հիշում եք, նախկիններն էլ քաղաքացիների բողոքի բոլոր դրսևորումները որակում էին որպես հակապետական՝ պատճառաբանելով, որ «թշնամին տեսնում, ուրախանում է»։ Սա ճիշտ ճանապարհ չէ։ Մենք արդեն տեսել ենք դրա հետևանքները։ Լսե՛ք մարդկանց»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
