«Ամուլսարի հանքի կործանարար հետևանքները կրելու են մեր սերունդները». Վահագն Վարագյան

«Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին հետամուտ լինել Ամուլսարի հարցին: Մասնագիտությունս և գիտելիքներս թույլ են տալիս փորձագիտական կարծիք հայտնել հանքի շահագործման հետևանքով առաջանալիք աննախադեպ և կործանարար հետևանքների մասին: Վտանգի տակ է դրվում մշակովի հսկայական տարածքներ, Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարը, այդ թվում՝ նաև Սևանա լիճը: Ջրային և հողային համակարգերը վտանգված են աղտոտվել ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով: Ամբողջ էկոհամակարգը կրելու է նաև թթվային ջրերի՝ արդեն գիտականորեն հաստատված կործանարար հետևանքները: Այս ամենն անմիջականորեն և կտրուկ ազդելու է հայ մարդու առողջության վրա, և կործանարար հետևանքները, որոնք աննախադեպ ծանր են լինելու, կրելու են նաև մեր սերունդները: Ոսկու արդյունահանման տեսակետից ոչ շահավետ հանքի շահագործումը («Լիդիանի» տվյալներով՝ 1 տոննայից 0.7 գ.: Համեմատեք Սոթքի տվյալների հետ՝ 1 տոննայից 5-6 գ.) ակամայից ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում: Արդյո՞ք հանքը շահագործվում է ոսկի արդյունահանելու համար, թե՞ այլ «օգտակար» և ռադիոակտիվ տարրերի արդյունահանման խնդիր կա: Վստահ եմ՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում: Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
159220.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80519.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97416.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109613.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
127110.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138307.10.2026, 01:06