Բեյրութի ռմբակոծման տեսանյութը կեղծ է. #Bellingcat

Յուրաքանչյուր աղետից հետո անխուսափելի է համացանցում ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածումը, գրում է լրագրողական հետաքննություններով զբաղվող բրիտանական Bellingcat կայքը: Սա, կարծես, համամարդկային պահվածք է: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո երեք օրվա ընթացքում համացանցում հայտնվեցին ապակողմնորոշող կամ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև տեսանյութեր, որոնք փորձում են մարդկանց մոլորեցնել և հավատացնել կեղծ լուրերին:
Միջուկային պայթյունի վարկածը
Պայթյունի մասին ամենաառաջին պնդումներից մեկն այն էր, որ պահեստները ռմբակոծվել են միջուկային հրթիռների միջոցով: Այս մասին լուրերը տարածվել էին մի շարք աղբյուրների կողմից, այդ թվում՝«Veterans Today» կոչվող կազմակերպության կողմից: Սակայն փորձագետները հեշտությամբ հերքեցին այս պնդումները, քանի որ տեղի ունեցած պայթյունը չի ունեցել միջուկային պայթյունի առանձնահատկություններից որևէ մեկը, ինչպիսիք են կուրացնող լույսի հայտնվելը և ջերմային ալիքը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ոչ մի բնութագրող հանգամանք չի վկայում, որ պայթյունը միջուկային հրթիռի միջոցով է եղել: Դա հրթիռ չէ, այն կեղծիք է: Համացանցում լայն տարածում են ստացել կեղծ տեսանյութերը, որտեղ իբրև թե երևում է, թե ինչպես է հրթիռը հարվածում նավահանգստին։ Այդ հրթիռները կա՛մ վիդեոխմբագրման միջոցով ավելացված ֆեյքեր են, կա՛մ ուղղակի թռչուններ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
1315:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
7013:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
9112:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9212:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
9911:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
24210:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10207:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
14004:00