Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ: Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում և ստեղծել հնարավորություններ էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար՝ տալով դրան լայն լիազորություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից փորձաքննության է ենթարկվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը:
Խմբակցությունն առաջարկում էր, որ ԱԺ նախագահը պատգամավորի նկատմամբ կիրառի օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց՝ էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սակայն վարչությունն առաջարկում է ամրագրել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել, այսինքն՝ դա պարտադիր չէ:
Բացի այդ, նրանք գտել են, որ նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնախնդիրներ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության և սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Եվ այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
009:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
909:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
2009:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11801:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
121Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
131Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
289Երեկ, 19:13