Բռնության կոչեր՝ Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ
![]() 274 Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 13:50 Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում ու բռնության կոչեր է արվում Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաև Հայաստանից այնտեղ աշխատելու մեկնած հայերի նկատմամբ. այս մասին գրել է Ermenihaber-ը: MehdiStudio Officall հաշվի կողմից հրապարակված «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ է անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։ Ըստ հաղոդավարի՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ է անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հաղորդում է, որ Բեյօղլուի 3 Խորան եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը տեսանյութի կապակցությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական դատախազություն՝ պահանջելով պատկան մարմինների համապատասխան արձագանքը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
