«Սմբատ Բարսեղյանին այս «ապացույցների» հիման վրա են ցմահ ազատազրկում պահանջում». Վ. Ավագյան
![]() 404 Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 18:05 «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ի ապստամբության օրերին՝ Յուրա Տեփանոսյանի սպանությունից ժամեր անց ոստիկանության մինչ օրս գործող մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը տարածեց նկարներ և տեսանյութ, թե ինչպես է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը տանիքից կրակում գնդից չերևացող մեքենայի մեջ գտնվող Յուրայի ուղղությամբ։ Հանրությունը շատ արագ արձագանքեց։ Մասնագետները րոպեների ընթացքում բացահայտեցին կեղծիքը, և այս նյութերը այսօր գոյություն չունեն գործի նյութերում, քանի որ ճանաչվել են որպես կեղծիք։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հաստատված կեղծիք է տարածել Սմբատ Բարսեղյանին սպանության մեջ մեղադրելու համար։ Այս նյութերը մինչ օրս հանրությանը ներկայացված միակ «ապացույցերն» են, ըստ որոնց Սմբատն է սպանել Յուրային։ Նիկոլ Փաշինյանի դատախազները Սմբատ Բարսեղյանին այս «ապացույցների» հիման վրա ցմահ ազատազրկում են պահանջել։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այսօր Հայաստանում արդար դատաքննության իրավունքի մասին։ Factor TV-ին քաղաքական մարմնավաճառ Ազատ Արշակյանի միջոցով տարածում է, թե Ծռերը նոր ապստամբություն են ուզում անել և թե ինչպե՞ս պետք է իշխանություններն արձագանքեն։ Եթե այդքան շատ եք ուզում Ազատի բերանից պոկել ձեր համար ցանկալի մտքեր, ապա ասեմ, որ դրա կարիքը բացարձակապես չկա։ Նայեք այսօրվա Բելառուսին և պատկերացրեք՝ ինչ է լինում այն երկրներում, որտեղ արդար դատաքննության իրավունքը ապահովում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունների մակարդակով։ Ո՞ր ողջախոհ մարդն է պատրաստ հանդուրժել նման անարդարությունը այն հասարակությունում, որում ապրում է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
