«Բա ո՞ւր են Օպերայի սաղարթախիտ անտառները». Թեհմինա Վարդանյան
![]() 448 Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 18:45 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղե՛րք, բա ու՞ր եք․․․ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ գնաց։ Միակ ժառանգությունը, որ երկու տարվա արդյունքում նա մեզ թողեց՝ «տղե՛րք» դիմելաձևն է։ Չեմ ասելու, որ խոստացված ճոպանուղին չկա, չեմ ասելու, որ մետրոյի կայարանները չկան, չեմ ասելու, որ քաղաքում երկու տարվա մեջ սնկի պես աճել են փնթի կրպակներն ու մեծ բակերում խցկված բարձրահարկ շինությունները։ Էդ ամենի և էլի շատ բաների մասին մենք բազմիցս խոսել ենք։ Բայց, տղե՛րք, ո՞ւր են Օպերայի սաղարթախիտ անտառները։ Ո՞ւր է ձեր քանդելու մոլուցքը կորել։ Տղե՞րք, պրծա՞վ շոուն կամ ձեր լեզվով ասած՝ սիթքոմը։ Տղե՛րք, էլ չե՞ք ուզում հպարտ երևանցին օդ շնչի։ Տղե՛րք, չե՞ք քանդելու մնացած սրճարանները․․․ Հ․Գ․ Տեսնես, Հայկո ջանը արձակուրդից հետ կգա՞, թե՞ կունենա արժանապատվության մնացուկ։ Չնայած, հալալ լինի էդ արձակուրդը, էս տարի տքնել ա։ Բոլորս ենք դա տեսել ու հպարտացել։ Մնա՛, մնա՛ հանգստացի»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
