«Բռնապետին շնորհավորելն անթույլատրելի էր». Արթուր Սաքունց
![]() 304 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 23:30 «Առաջին լրատվական»-ի եթերում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին, ասելէ է, որ Լուկաշենկոյին շնորհավորելն անթույլատրելի էր. «Իմ մեջ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում, թե հեղափոխության օրակարգ ասվածն ինչ է պարունակում, որովհետև այն օրակարգում, որը առաջադրվեց Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին իրականացված թավշյա հեղափոխության արդյունքում, նման հարց չկա, որ ՀՀ-ն և նրա իշխանությունը չպետք է հետամուտ լինեն ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին: Այսինքն՝ թավշյա հեղափոխության էությունն այն էր, որ մերժվել և իշխանությունից հեռացել էր այն ուժը և այն խմբավորումը, որը տարիներ շարունակ անպատիժ զանգվածաբար կոպտորեն խախտում էր մարդու իրավունքները և ընտրությունների կեղծմամբ զավթում պետությունը»: «Այս պայմաններում ասել, թե հայաստանյան օրակագից էր բխում և շնորհավորել… դա որևէ կերպ չի տեղավորովում հեղափոխության օրակարգում: Դիվանագիտությունը ևս պետք է հիմնված լինի արժեքային հիմքի վրա. դու կա՛մ ավտորիտար կամ բռնապետական պետության դիվանագիտություն ունես, կա՛մ ժողովրդավարական, իրավական արժեհամակարգի վրա հիմնված դիվանագիտություն»,- ասել է Սաքունցը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
