Վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար 2 անձի մեղադրանք է առաջադրվել
![]() 284 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 15:50 ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կաշառք տալու, կաշառք տալուն դրդելու ու կաշառքի միջնորդության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, 2020թ. վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մասնակցել է գործնական քննության և ստացել բացասական գնահատական: Վերջինս պատահական ծանոթացել է 49-ամյա համաքաղաքացու հետ, ում հայտնել է վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու իր ցանկության մասին՝ նշելով, որ պատրաստվում է կրկին մասնակցել գործնական քննության: Համաքաղաքացին պատրաստակամություն է հայտնել օգնել երիտասարդին: 2020թ. մայիսի 21-ին Իջևան քաղաքում 18-ամյա երիտասարդը մասնակցել է քննությանը և կրկին բացասական գնահատվել, որից հետո վերջինս պաշտոնատար անձին միջնորդի միջոցով կաշառք տալու դիտավորությամբ, 49-ամյա համաքաղաքացու դրդչությամբ վերջինիս տվել է գումար՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության քննական բաժանմունքի տեսուչին որպես կաշառք փոխանցելու և նրա կողմից քննության արդյունքը փոխելու և վարորդական իրավունքի վկայական տալու համար: 49-ամյա տղամարդը փորձել է գումարը տալ ոստիկանության տեսուչին, սակայն վերջինս չի վերցրել առաջարկված գումարը և հրաժարվել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով երիտասարդի օգտին որևէ գործողություն կատարել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի (կաշառք տալուն դրդելու) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ (կաշառքի միջնորդության փորձ) հոդվածի 1-ին մասով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ (կաշառք տալը) հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
