«Իշխանությունը տապալել է ժողովրդից թալանվածը ետ վերադարձնելու գործընթացը». Էդմոն Մարուքյան
![]() 284 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 17:25 «Ժողովրդից թալանված հարստությունը, որն իշխանությունը այդպես էլ չկարողացավ վերադարձնել պետությանը, հիմա օգտագործվում է ժողովրդին մանիպուլացնելու և երկրում գործող բոլոր առողջ բևեռներին փչացնելու նպատակով»,- «BrightTalk» ձևաչափի 6-րդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Հարցին, թե, ո՞րն է քաղաքական վենդետայի և արդարադատության սահմանագիծը, Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Որպեսզի իշխանափոխությունից հետո, որևէ գործընթաց չկոչվի վենդետա պետք է հնարավորինս բոլոր տեսակի քրեական գործերով պահպանվեն բոլոր չափորոշիչները, միջազգայնորեն ընդունված ստանդարտները, և դատավարությունները պետք է ընթանան օրենքի ոգուն համապատասխան։ Երբ Հայաստանում մեկնարկեց այդ գործընթացը, առաջինը մենք ենք ասել, որ պետք է շատ ուշադիր և զգույշ պրոցեսը տանել, այլապես այդ ամենը շատ հեշտ կարող է բնութագրվել որպես քաղաքական հետապնդում կամ վենդետա և այդ սոուսի մեջ շահարկվել»։ Նա համոզմունք է հայտնել, որ «ամբողջովին տապալված է թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու գործընթացը, քանի որ հնարավորինս ոչ իմաստուն ձևով է արվել այն»: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
