«Ո՛չ, մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն». Ս. Սարգսյան
![]() 303 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 13:10 «Խորապես համոզված եմ, որ այն հայտարարությունները, թե իբր մենք իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ ու դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում՝ հետախուզության տրամադրած տեղեկություններին, կամ եթե ունեցել են, լավ չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում հետախուզական տեղեկություն: Ո՛չ, մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը՝ միաժամանակ տալով այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ չեն իմացել. «Ցավոք, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն... Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի մեկին՝ օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն, այսպիսին է եղել տեղեկությունն ու կատարվել է համապատասխան աշխատանք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահը պաշտոնաթողությունից հետո հրավիրել է իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
