«Ինչո՞ւ պաշտոնից չես հեռացրել վարչապետին». Վահագն Ալեքսանյան
![]() 361 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 17:00 ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի նախագահ ես, վարչապետ ես նշանակել, վարչապետդ ԱԺ-ում խոսում է բանակին մատակարարված վատ վառելիքի մասին ու ասում․ «Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։ Բա լավ, եթե ասածն իրականությանը չէր համապատասխանում, ինչո՞ւ չես խնդրել, որ հերքի հենց հաջորդ օրը, ինչո՞ւ ինքդ չես հերքել, ինչո՞ւ պաշտոնից չես հեռացրել վարչապետին, որը, ըստ քեզ, ստել է ԱԺ-ում, այն էլ էսպիսի զգայուն հարցի մասին։ Ի՞նչ է նշանակում հայտարարությունից տարիներ անց, ինչ-որ ասուլիսի ժամանակ հայտարարել․ «Խոսել եմ Կարեն Կարապետյանի հետ, խոստովանել է, որ դա վրիպում էր»։ Վրիպումն Իսկանդերին Իսկանդյար ասելն է, Կարապետյանի ասածը լրջագույն փաստարկ է, չի կարող երկրի վարչապետն օդից վերցնել, որ պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել վառելիքի պատճառով, իսկ օդից վերցնելու դեպքում չի կարող շարունակել պաշտոնավարել, եթե երկրի նախագահն իրոք նախագահ է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
