Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության օրը հայտնի է․ «Ժողովուրդ»
![]() 318 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 09:05 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, քննարկումներ են ունեցել և փորձել հասկանալ, թե երբ կարող են խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը: Եվ, մեր տեղեկություններով, պատգամավորները նախնական հանգել են այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը պետք է կազմակերպել արտահերթ նիստով, և, ըստ այդմ, նախնական որոշում է կայացվել ընտրությունը կազմակերպել սեպտեմբերի 11-ին՝ ուրբաթ օրը: Նկատենք, որ արդեն սեպտեմբերի 14-ին սկսվելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, և իշխող խմբակցությունը եկել է այն եզրակացության, որ այդ հարցը ճիշտ կլինի քննարկել արտահերթ ռեժիմով՝ դրան մեկ ամբողջ օր հատկացնելով, քանի որ մեկ օրում պետք է տեղի ունենա երեք քվեարկություն: Միևնույն ժամանակ իշխող խմբակցությունը մինչև այդ դեռ պետք է որոշի, թե վերջնականապես ինչպես են քվեարկելու թեկնածուներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
