«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ հայտնի գաղտնալսման մասին բացեմ որոշ փակագծեր». Արսեն Բաբայան
![]() 403 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 22:15 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի սանիկ (կամ քավոր), համատեղությամբ պատգամավոր Վահե Ղալումյանը, հարցազրույցում խոսելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասին, ի թիվս բազմաթիվ անհեթեթությունների նաև հայտնել է, թե «Ես Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում ամենաընդգծված փաստերից մեկը վարչապետի եւ իր խոսակցության հրապարակումն եմ հիշում, որը համոզված չեմ, որ գաղտնալսում է եղել, շատ հնարավոր է, որ ձայնագրություն է եղել Վանեցյանի կողմից, որը հետագայում հրապարակել է»։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ հայտնի գաղտնալսման մասին բացեմ որոշ փակագծեր։ Անհայտ և անօգուտ զբաղմունք ունեցող Վահե Ղալումյանին հորդորում եմ գնալ ու իր քավորին (կամ սանիկին) հարցնել՝ «Նիկոլ Վովայի ջան, այդ հայտնի գաղտնալսման պատմության մանրամասների մասին, որը, քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, ամբողջությամբ բացահայտված է, ինչո՞ւ չեք բարձրաձայնում։ Քավո՛ր ջան, Վանեցյանը, որ էթիկայից ելնելով՝ չի ցանկանում մանրամասն տեղեկություններ հայտնել, բացահայտել ամբողջ իրողությունը, բա դո՞ւք ինչու չեք ուզում դրա մանրամասների մասին խոսել։ Բա ամոթ չի՞, որ չեք խոսում դրա մասին։ Կարո՞ղ է չեք խոսում դրա մասին, որ անամոթաբար շահարկեք թեման…»։ Իսկ ժողովրդին տեղեկացնում եմ, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Բացահայտել է ինքը՝ Արթուր Վանեցյանը, դեռևս ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ։ Իսկ իշխանությանը հորդորում եմ հանրությունից չթաքցնել տեղեկությունը և մանրամասն խոսել դրա մասին։ Մի՛ չարաշահեք մեր պարկեշտությունը, էթիկան չխախտելու մեր լուռ որոշումը…»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
