Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թրամփը հայտարարեց Սերբիայի և Կոսովոյի միջև պատմական համաձայնությունների ձեռքբերման մասին». Ս. Սարգսյան

«Թրամփը հայտարարեց Սերբիայի և Կոսովոյի միջև պատմական համաձայնությունների ձեռքբերման մասին». Ս. Սարգսյան
302
Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 21:40

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրամփը հայտարարեց Սերբիայի և Կոսովոյի միջև պատմական համաձայնությունների ձեռքբերման մասին
Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Սերբիան և Կոսովոն ձեռք են բերում տնտեսական համագործակցության և առևտրի մասին պատմական համաձայնություն: Ինչ խոսք, սա Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումն է ընտրություններին ընդառաջ: Այն լուրջ քայլ է ներքաղաքական դիսկուրսի և արտաքին քաղաքական ձեռքբերումների տեսանկյունից: Թրամփի թիկունքին կանգնած են անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենը և մյուս խորհրդական Քուշները, ովքեր, հավանաբար, հիմնական բանակցողներն են եղել, ինչպես Իսրայելի և ԱՄԷ-ի հաշտեցման գործընթացում»: