«Պատմությունը կրկնվելու հավանականություն ունի». Լիլիթ Մակունց
![]() 378 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 23:10 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՀԿ-ն վիրավորվել է այն հանգամանքից, որ հիշեցվել է հուժկու հանրահավաքներ սկսելու իրենց տապալված փորձը 2015թ.-ին: Երբ քաղաքական ուժը հայտնվում է քաղաքական պայքարի առաջնագծում ոչ սեփական օրակարգով, ապա մեծ է հավանականությունը, որ իքս պահի իրեն կդավաճանեն և նա կմնա միայնակ ու կպարտվի։ Խոսքը սրա մասին է, ինչը տեղի է ունեցել 2015թ.-ին։ Իսկ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի։ Խոսքը անձնական դաշտում չէ, այլ քաղաքական պարզագույն, աքսիոմատիկ ճշմարտության մասին է։ Թե չէ որքան ցանկանում են, թող հանրահավաք անեն, թեկուզ՝ ամեն օր։ Չնայած նրան, որ իմ ճեպազրույցի ընթացքում չեմ հնչեցրել որևէ անձնական վիրավորանք, ԲՀԿ իմ գործընկեր Իվետա Տոնոյանը խնդրել է զերծ մնալ անձնական վիրավորանքներից: Եթե այդքան անպատվաբեր է ասոցացվել որոշ ուժերի հետ, ապա, առավել ևս, այդ հանգամանքը ԲՀԿ-ին պետք է ավելի շատ մտածելու տեղիք տա: Եվս մեկ բան. եթե չեմ սխալվում, ինչպես ես, այնպես էլ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դասախոս է: Նա կարող է իր աշխատանքը չհարգել, դա իր իրավունքն է, բայց թող չփորձի այլևս ուսուցիչների և դասախոսների անունը հոլովել որպես անպատվաբեր առաքելություն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
