«Կասկած ունեմ, որ 2006-ին Մաշտոցի պուրակի սրճարանի սեփականության իրավունքն ապօրինի է». ավագանու անդամ
![]() 350 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 23:30 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոցի (Միսաք Մանուշյանի անվան) պուրակի կառուցապատման արխիվային փաթեթն ուսումնասիրելու արդյունքում հիմնավոր կասկած ունեմ, որ 2006 թվականին սրճարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է ապօրինաբար։ Մասնավորապես, 2006 թվականի մարտին արդեն ուժի մեջ էր Հողային օրենսգրքում 2005 թվականի հոկտեմբերին լրացված 48․1 հոդվածը, համաձայն որի, համայնքին պատկանող հողի վրա նոր շինություն կարող էր կառուցվել միայն կառուցապատման իրավունքի հիման վրա։ Իսկ կառուցապատման իրավունքով կառուցված շինությունները չէին կարող գրանցվել որպես մասնավոր սեփականություն, այլ պետք է համարվեին հողամասի սեփականատիրոջ՝ համայնքի սեփականությունը (ինչպես որ հիմա տեղում վերակառուցվողը լինելու է համայնքի սեփականությունը)։ Այսինքն՝ համայնքային հողի վրա վարձակալության իրավունքով չէր կարող կառուցվել շինություն և գրանցվել որպես մասնավոր սեփականություն, մինչդեռ վարձակալին տրվել է շինթույլտվություն, և Կադաստրը գրանցել է սեփականության իրավունք։ Եվս մի կասկածելի հանգամանք։ Վերոնշյալն առաջին հերթին (բայց ոչ միայն) վերաբերում էր Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերին (դրանց մեջ մտնում են զբոսայգիները, պուրակները և այլ ընդհանուր օգտագործման հողերը)։ Սակայն, սեփականության վկայականի վերջին էջին տեսնում ենք Կադաստրի կոմիտեի աշխատակցի լրացուցիչ նշումն առ այն, որ համաձայն Երևանի քաղաքապետի տված գրության, հողամասը ընդգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված ցանկում։ Մինչդեռ, բնականաբար, տարածքը 2006 թվականին (և դրանից շատ ավելի առաջ) պուրակ էր։ Ուրեմն նաև հարց է առաջանում՝ պուրակն ինչպե՞ս և ինչո՞ւ ներառված չի եղել 60-րդ հոդվածի հողերի մեջ։ Արդյոք եղե՞լ է ինչ-որ դիտավորություն: Թեև քաղաքապետարանի հետ բանակցությունների արդյունքում սեփականությունն ինքնակամ վերացվել է (սրճարանը քանդվել է), վերոնշյալ կասկածելի հանգամանքների վրա հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
