«Երբ պետք է պաշտպանել և կանխել բախումները, 2 ոստիկանը բավարար է համարվում». Անի Սամսոնյան
![]() 315 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 14:25 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն տեղեկությունների՝ այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների՝ բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա: Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս՝ Գևորգ Գորգիսյանի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին: Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է: ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
