Արագածոտնում մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր

377
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 22:10
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական վթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը:
Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1-ը տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Փաստի առիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը ուղևորներ են:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
187Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
341Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
27125.11.2026, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
43225.11.2026, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
20825.11.2026, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
46025.11.2026, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
21625.11.2026, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
24125.11.2026, 10:48